«Փյունիկը» նոր համալրում ունի (լուսանկար)

«Փյունիկը» նոր համալրում ունի: Թիմին է միացել եզրային հարձակվող Միլադ Ջահանին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ջահանին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես իրանական թիմերում՝ «Մողավեմաթում», «Սանաթ Սարիում», «Մեշ Քերմանում», «Գոսթարեշում», «Խունեհում», «Սանաթ Նավթում» և «Զոբահանում»:

Իրանցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Սեպահանը», որի կազմում նա այս տարի մասնակցել է Ասիայի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:

Նշենք, որ 33-ամյա վինգերը Հայաստանի չեմպիոնների կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով։