Ֆուտբոլային գործակալ Ռոջեր Վիտմանը մեկնաբանել է իր հաճախորդի՝ հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգի՝ «Բավարիայից» հեռանալու մասին լուրերը։
«Այդ հայտարարությունները մտացածին են: Նման բան ասելու կամ գրելու հիմք չկա։ Նա մնում է «Բավարիայում»: Շուպո-Մոտինգի իրավիճակը պարզվել է ակումբի ղեկավարության ներքին խորհրդակցության ժամանակ»,- գործակալի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
33-ամյա Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում «Բավարիայի» կազմում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։