Գալիք մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն կկոչվի «Բարսելոնա Ատլետիկ»՝ տեղեկացնում է Footy Headlines-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս փոփոխությանը նախաձեռնել է «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան: Որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի նիստում։
Թիմը «Բարսելոնա Ատլետիկ» կոչվել է 1970-1991 թվականներին, իսկ 1991-ից հետո վերանվանվել է «Բարսելոնա Բ»: