Զինեդին Զիդանը մոտ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ նշանակվելուն.
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի մանրամասները։
Ֆրանսիացի մասնագետի աշխատավարձը ՊՍԺ-ում կկազմի տարեկան 25 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։
Պաշտոնական նշանակումը սպասվում է հունիսի վերջին, Զիդանը ներկայումս արձակուրդում է ընտանիքի հետ: