ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն կարող է նմանատիպ պաշտոն զբաղեցնել «Վալենսիայում», հայտնում է TMW-ն:
«Չղջիկների» սեփականատերը ցանկանում է Լեոնարդոյին հրավիրել ակումբ՝ նպատակ ունենալով փոխել տրանսֆերային քաղաքականության վարման վեկտորը.
Ավելի վաղ, վալենսիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Ջենարո Գատուզոն՝ ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր։