Հարձակվող Դրիս Մերտենսը, ում պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, հռոմեական ակումբը բանակցությունների մեջ է մտել 35-ամյա բելգիացու հետ, սակայն դրանք դեռ վաղ փուլում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերտենսի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական մեկ այլ ակումբ՝ «Լացիոն»։