Ռիշարլիսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Էվերթոնի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ հղում անելով Բրազիլիայից ստացված տեղեկատվությանը, լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է վարում 25-ամյա ֆուտբոլիստի հետ։

2021/22 մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։