Մանչեսթերյան ակումբը թիրախավորել է Մարկ Կուկրելիային

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից, որպեսզի ձեռք բերի «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկրելիային, հայտնում է անգլիական մամուլը։

Ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի առաջնային տրանսֆերային թիրախն է։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» ոչ մի խնդիր չի ունենա անձամբ Կուկուրելլայի հետ անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելու հարցում։

Անցած մրցաշրջանում պաշտպանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: