Կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկայում կարող է 4 տարվա պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ։ Հունիսի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կլքի ակումբը։
Չնայած ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին լուրերին՝ սպասվում է, որ Պոգբան իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կմիանա «Յուվենտուսին»՝ անվճար տրանսֆերով:
Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Պոգբան մեկ մրցաշրջանում կվաստակի մինչև 10 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև 7,5-8 միլիոն եվրո բոնուս։ 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է առանցքային դեր ունենալ սպորտային նախագծում՝ «Յունայթեդում» անցկացրած դժվարին 6 մրցաշրջաններից հետո, որտեղ նա վերջին անգամ նշանակալի տիտղոս է նվաճել 2017 թվականին: