Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Խորվաթիայից կրած տնային պարտությունը (0:1):
«Մենք շատ պայքարեցինք, բարդ խաղ էր: Կարծում եմ, որ խաղակեսերը տարբեր էին։ Առաջին կեսում մենք շատ էինք տիրում գնդակին և շատ պահեր ստեղծեցինք, միայն վերջին փոխանցումը չէր բավականացնում այս խաղը բացելու համար։ Մոդրիչի և Կովաչիչի փոխարինումներն ընդմիջումից հետո փոխեցին դա։ Նրանք սկսեցին տիրել գնդակին, իսկ մենք այլեւս ուժ չունեինք այն վերադարձնելու համար։
Երկուշաբթի օրը 3 միավոր վաստակելը (Ավստրիայի դեմ) մեծ հաջողություն կլինի: 4 խաղում 9 միավոր վաստակելը մեծ ձեռքբերում կլինի»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։