«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը շարունակում է մնալ «Բարսելոնայի» դիտակետում:
Իսպանական ակումբը կարող է թիմ հրավիրել Ռուբենին, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ թիմի վետերան Սերխիո Բուսկետսը, գուցե լքի թիմը:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հավանական է, սակայն «Վուլվերհեմփթոնը» մեծ գումար է պահանջում։