«Վալենսիայի» առաջատարը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»

«Վալենսիայի» առաջատարներից մեկը՝ կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ մադրիդցիները լրջորեն մտադիր են ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Նախորդ մրցաշրջանում Սոլերը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։