Դավիդ Ալաբան՝ Ֆրանսիայի հետ արդյունքի մասին. «Ես ավելի շատ հիասթափված եմ, քան ուրախ»

Ավստրիայի հավաքականի պաշտպան և ավագ Դավիդ Ալաբան մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Ֆրանսիայի հետ ոչ-ոքին (1:1):

«Ես ավելի շատ հիասթափված եմ, քան ուրախ: Այո՛, Ֆրանսիայի հավաքականն ավելի շատ հնարավորություններ ուներ, բայց մենք շատ մոտ էինք հաղթանակին։ Դրանք երկու բոլորովին տարբեր խաղակեսեր էին»,- Ալաբային է ցիտում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Ավստրիայի ընտրանին հաջորդ խաղում կմրցի Դանիայի ընտրանու հետ: