Գարեթ Սաութգեյթ. «Կարևոր է, որ ֆուտբոլիստները հասկանան՝ ինչպիսի խաղ ենք ակնկալում իրենցից»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Ազգերի Լիգայի՝ Իտալիայի դեմ խաղից ունեցած սպասելիքներով։

«Կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան, թե ինչպիսի խաղ ենք ակնկալում իրենցից։ Մենք կառուցվածք ենք տալիս և ակնկալում ենք, որ նրանք դրսևորեն անձնական որակներ»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Անգլիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: