Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը կարող է ՊՍԺ-ում դառնալ Զինեդին Զիդանի օգնականը

Կլոդ Մակելելեն կարող է վերադառնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնին։

Փարիզյան ակումբը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի հետ՝ Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու համար։

Ինչպես հայտնում է լրագրող Կլեման Կարպանտիեն՝ Մակելելեն կարող է դառնալ Զիդանի օգնականը։

Մակելելեն ՊՍԺ-ում այդ նույն պաշտոնը զբաղեցրել է 2011-ից 2014 թվականներին, երբ թիմի գլխավոր մարզիչն էր սկզբում Կառլո Անչելոտտին, ապա Լորան Բլանը։