«Բարսելոնան» հրաժարվել է իր տրանսֆերային նպատակներից մեկից

«Բարսելոնան» չի գնի «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերին, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները 25-ամյա իսպանացու գործակալին տեղեկացրել են, որ առաջարկ չեն անի ֆուտբոլիստին, չնայած այն բանին, որ երկու ամիս շփվել են նրա հետ և համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ.

Նշվում է, որ հարձակվողն առաջարկների է սպասում արտասահմանյան ակումբներից։

Միաժամանակ Սոլերի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Ատլետիկոն» և «Սևիլիան»։

Անցած մրցաշրջանում Սոլերը բոլոր մրցաշարերում «Վալենսիայի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։