Կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Դինամոյի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 46,3%-ը։ 2-րդ տեղում Սեբաստիան Շիմանսկին է (38,6%), 3-րդում՝ Դանիիլ Ֆոմինը (15,2%)։
Նախորդ մրցաշրջանում 19-ամյա Զախարյանը մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: