«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է La Razon պարբերականը՝ անգլիական ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 50 մլն եվրո։
«Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ իսպանացին հիանալի կերպով կներգրավվի թիմի պաշտպանությունում և կկարողանա փակել այն դիրքերը, որոնք պետք է ուժեղացվեին։
Նշվում է, որ Պաու Տոռեսի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Չելսին» և «Թոթենհեմը»։