«Ուդինեզեի» հարձակվող Ժերար Դելոֆեուի գործակալ Ալբերտ Բոտինեսը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
««Նապոլին» նրա համար հիանալի տարբերակ է։ Այն մեծ ակումբ է, որը խաղալու է Չեմպիոնների Լիգայում և հաստատ կլինի լավագույն տարբերակներից մեկը։ Տեսնենք, թե առաջիկա շաբաթներին ինչպես կզարգանա տրանսֆերային շուկան:
Տարբեր առաջարկներ կան՝ թե՛ Իտալիայից, թե՛ Իսպանիայից։ Բացի այդ, հետաքրքրություն կա Պրեմիեր Լիգայի ակումբների կողմից»,- գործակալի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։