Շվեյցարիան կրեց վերջին 8 տարվա առաջին տնային պարտությունը պաշտոնական խաղում

Շվեյցարիայի հավաքականը 2014 թվականից ի վեր առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվեց պաշտոնական խաղում։ Դա տեղի ունեցավ Ազգերի Լիգայի 3-րդ տուրի՝ Իսպանիայի հետ խաղում (0:1)։

Մինչ այս շվեյցարացիները 8 տարի է, ինչ տանը չէին պարտվում պաշտոնական հանդիպմանը: Շվեյցարիայի հավաքականը սեփական հարկի տակ վերջին պարտությունը կրել էր 2014 թվականի սեպտեմբերի 8-ին, երբ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում զիջել էր Անգլիայի ընտրանուն (0:2):

Իսպանիայի դեմ խաղում ամեն ինչ որոշեց Պաբլո Սարաբիայի դիպուկ հարվածը, ում 13-րդ րոպեին փոխանցում կատարեց Մարկոս ​​Լյորենտեն։