«Նապոլին» Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը հանել է վաճառքի

Պաշտպան Կալիդու Կուլաբիլին կհեռանա «Նապոլից». նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը չի կարողացել նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ 30-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ինչպես հայտնում է SkySport Italia-ն՝ Կուլիբալիի տրանսֆերը կարող է վաճառվել ամռանը, կամ նա հաջորդ մրցաշրջանից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից:

Սենեգալցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստն իր գործակալին ասել է, որ չի քննարկի Ա Սերիայի մեկ այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը: Հնարավոր գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 40 մլն եվրո։