«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թոփ ակումբ

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ լոնդոնցիները անգլիացու հետ կապված երկարաժամկետ ծրագրեր չունեն։ Պաշտպանի հետ հավակնում են պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»:

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա ձմռանը: