Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Պաոլո Վանոլին հեռացել է թիմից։ Այս մասին հայտնում է «կարմիր-սպիտակների» մամուլի ծառայությունը։
Իտալացի մասնագետը և ռուսական ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Պաոլո Վանոլին մոսկովյան ակումբը գլխավորել էր 2021 թվականի դեկտեմբերին։ Իտալացու գլխավորությամբ «Սպարտակը» Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 10-րդ տեղը և նվաճել երկրի գավաթը։