«Լիվերպուլն» աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկել Գավիին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է La Porteria-ն։

Նշվում է, որ մերսիսայդցիները բանակցություններ են վարում իսպանացու հետ և պատրաստ են նրան տարեկան 9 մլն եվրո վճարել։ «Բարսան» իր հերթին 17-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է նոր պայմանագիր՝ 2 մլն աշխատավարձով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» կարող է Գավիի տրանսֆերը գնել 50 միլիոն եվրոյով։ Անձամբ կիսապաշտպանն ու նրա շրջապատը ցանկություն են հայտնել մնալ ակումբում, բայց վերանայել «Բարսայի» առաջարկի պայմանները։