Կազեմիրոն պատմել է, թե ինչ մականուն է տվել Ֆլորենտինո Պերեսը Կրոս – Մոդրիչ – Կազեմիրո եռյակին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մականուն է հորինել իր և իր թիմակիցներ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի համար։

«Ֆլորենտինո Պերեսը մեզ անվանում է «երեք տենորներ»»,-ասել է Կազեմիրոն:

Երեք «տենորներ»  սովորաբար կոչվում են հայտնի օպերային երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի և Լուչիանո Պավարոտիի եռյակը: