Այս ամռանը մի շարք ֆուտբոլիստներ կլքեն «Չելսին»

«Չելսին» պատրաստվում է այս ամառ բաժանվել թիմի միանգամից երեք ֆուտբոլիստներից։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է լսել հարձակվող Տիմո Վերների, կիսապաշտպան Հակիմ Զիեշի և եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերների վերաբերյալ առաջարկները։

Հիշեցնենք, որ հարձակվող Ռոմելու Լուկակուն նույնպես մոտ է թիմից հեռանալուն։