«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է կատալոնական ակումբ հրավիրել թիմի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսին՝ հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզչին գրավում է Ալեքսիսի բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ լինելու հանգամանքը:
«Կապտանռնագույնների» կազմում Ալեքսիսը արդեն խաղացել է՝ դարձել 46 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։
Սանչեսի՝ «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ: