«Ջենոայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»։ Ֆուտբոլիստը հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ 35-ամյա դարպասապահը հետաքրքիր է «Նապոլիին» և նեապոլիտանական ակումբում կդառնա պահեստային դարպասապահ։
Նախորդ մրցաշրջանում Սալվատորե Սիրիգուն «Ջենոայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման և բաց թողել 59 գնդակ։