ՊՍԺ-ն պատրաստվում է այս ամառ բաժանվել հարձակվող Մաուրո Իկարդիից:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունն այլևս հույսը չի դնում ֆուտբոլիստի վրա, քանի որ հիասթափված էր հարձակվողի գոլային որակներից։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ մինչ պայմանագրի ավարտը մտադիր չէ հեռանալ ՊՍԺ-ից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
Նախորդ մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։