Հարձակվող Դիվոկ Օրիգին և դարպասապահ Լորիս Կարիուսը լքում են «Լիվերպուլը» պայմանագրերի ավարտի պատճառով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա Օրիգին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Լիլից»: Մերսիսայդցիների կազմում նա անցկացրել է 175 հանդիպում, դարձել 41 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Սպասվում է, որ բելգիացին կարիերան կշարունակի «Միլանում»:
28-ամյա Կարիուսը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Մայնցից» 2016 թվականի ամռանը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում։ Թիմի կազմում իր վերջին խաղը դարպասապահն անցկացրել է 2018 թվականի մայիսի 26-ին, երբ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3):