«Ջենոայի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն այս ամռանը կհեռանա ակումբից։ Ինչպես Twitter-ում հայտնում է լրագրող Մայքլ Սինգհը՝ 35-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Տորոնտոյին»։
Ավարտված մրցաշրջանի արդյունքով «Ջենոան» դուրս մնաց Ա Սերիայից: Հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա Իտալիայի երկրորդ բարձրագույն լիգայում:
Հիշեցնենք, որ 2009-ից 2018 թվականներին Կրիշիտոն հանդես է եկել Իտալիայի հավաքականի կազմում: