Ջենարո Գատուզոն մեկնաբանել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը

Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է «Վալենսիա» տեղափոխությունը: Նա կդառնա իսպանական ակումբի գլխավոր մարզիչը։

«Ես շատ ուրախ և հպարտ եմ այս նշանավոր թիմում գտնվելու համար: Սա մեծ պատիվ է։

Վաղը մամուլի ասուլիսի ժամանակ կխոսենք այն մասին, թե ինչի եմ ուզում հասնել «Վալենսիայում»։ Ես իսկապես ցանկանում եմ աշխատել։ Մենք շատ քրտնաջան աշխատելու ենք»,- Գատուզոյին է ցիտում Marca-ն։