Պաշտոնական. Ալեքսանդր Լյակազետը վերադարձավ «Լիոն»

Հարձակվող Ալեքսանդր Լյակազետն ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է «Լիոն»՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի սան է։ 2017 թվականի հուլիսին նա 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»։

Լյակազետը «զինագործների» կազմում անցկացրել է 206 հանդիպում և դարձել 71 գոլի հեղինակ։ «Լիոնի» մարզաշապիկով ֆրանսիացին անցկացրել է 275 հանդիպում և դարձել 129 գոլի հեղինակ։