Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ազգերի Լիգայում Լեհաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (6:1):
«Սկզբունքային հակառակորդից կրած պարտությունն ավելացնում է էմոցիաները, ուստի այն այսօր ծառայեց որպես լրացուցիչ խթան։ Հոլանդիայի դեմ մենք պասիվ գործեցինք, սպասեցինք, անորոշ խաղացինք։ Լեհաստանի դեմ մենք թիմ էինք, ոչ թե ֆուտբոլիստների խումբ:
Բելգիական ֆուտբոլի ապագա՞ն: Ես սա կրկնել եմ նորից ու նորից։ Ոչ ոք չպետք է անհանգստանա բելգիական ֆուտբոլի ապագայի համար: Մենք հսկայական տաղանդ ունենք, բայց պետք է համբերատար լինենք և թույլ տանք, որ էվոլյուցիան տեղի ունենա»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։