Լեոնարդո Բոնուչչին և Անդրեա Բելոտտին բաց կթողնեն Իտալիայի ընտրանու առաջիկա խաղերը

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին բաց կթողնի Ազգերի Լիգայի՝ Գերմանիայի և Անգլիայի դեմ խաղերը։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ պաշտպանն արդեն հավանություն է ստացել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիից՝ «Յուվենտուսի» ճամբար  մեկնելու համար։

Նշվում է, որ այդ 2 խաղերը բաց կթողնի նաև «Տորինոյի» և «Սկուադրա աձուրայի» հարձակվող Անդրեա Բելոտտին։