Ջեք Գրիլիշ. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը գովաբանել է թիմակից Կևին դե Բրույնեին:

«Ինձ համար Դե Բրույնեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, նրանցից մեկը։ Եվ բնականաբար ես ամեն օր սովորում եմ Դե Բրույնեից՝ տեսնելով, թե ինչ է նա անում խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Եվ որքան մեծ պրոֆեսիոնալ է նա»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում SportBible-ը:

30-ամյա Դե Բրույնեն նախորդ մրցաշրջանում իր ակտիվում 19 գոլ և 14 գոլային փոխանցում ունի մասնակցած 45 խաղում։