Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Հոլանդիայի հետ խաղում (1:4) վնասվածք ստացած հարձակվող Ռոմելու Լուկակուի ապաքինման ժամկետների մասին:
«Նա բաց կթողնի Լեհաստանի և Ուելսի դեմ առաջիկա երկու հանդիպումները: Նրա՝ երրորդ խաղում (Լեհաստանի հետ 2-րդ հանդիպումը) հայտնվելու շանսերը նույնպես փոքր են։ Նա շատ տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց Հոլանդիայի հետ։ Մենք մեր խաղը կառուցել ենք Լուկակուի շուրջ, նա անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասին»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Բելգիայի և Լեհաստանի հավաքականների միջև հանդիպումը կկայանա այսօր՝ Բրյուսելում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։