«Բավարիան» նոր՝ 23,5 միլիոն ֆունտ արժողությամբ պաշտոնական առաջարկ է ուղարկել «Լիվերպուլին» Սադիո Մանեի համար, ինչպես նաև շուրջ 6,5 միլիոն ֆունտ ստեռլինգ հավելավճարով: «Լիվերպուլը» մերժել է առաջարկը՝ նշելով, որ պայմանագրում ներառված բոնուսներից մի քանիսը գրեթե անհնարին կլինի կատարել՝ բոնուսն ակտիվացնելու համար:
«Լիվերպուլին» մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները տարակուսած են «Բավարիայի» մոտեցումից՝ հաշվի առնելով, որ մյունխենցիները ցանկանում են ավելի քան 50 միլիոն եվրո ստանալ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի դիմաց, ով Մանեից 3 տարով մեծ է: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Սադիո Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։