«Լիվերպուլը» 100 միլիոն եվրո է առաջարկել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի համար, հայտնում է Record-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ տպավորված է 22-ամյա ուրուգվայցու խաղով։
Նշվում է, որ հարձակվողն արդեն հայտնել է պորտուգալական ակումբին, որ ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։
Նախորդ մրցաշրջանում Նունեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։