Մարկոս ​​Ալոնսոն ասել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Լա Լիգա։

«Ես արդեն ասել եմ, որ կցանկանայի վերադառնալ Իսպանիա, բայց ամեն ինչ կախված է ոչ միայն ինձանից։

Ցանկություն ունեմ մի օր նորից խաղալ իմ հայրենիքում»,- ասել է Ալոնսոն։

Վերջերս մամուլում խոսվում էր ֆուտբոլիստի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։