«Բարսելոնան» այլընտրանք է գտել Ռոբերտ Լևանդովսկուն

«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա», եթե կատալոնացիները չկարողանան համաձայնության գալ «Բավարիայի» հետ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Լևանդովսկին ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Հաղորդվում էր նաև, որ Ռոբերտը կատալոնացիների հետ պայմանավորվել է երեք տարվա պայմանագիր կնքել, ըստ որի՝ տարեկան կվաստակի 9 միլիոն եվրո։

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» կգնի Մորենոյի տրանսֆերը, եթե չհաջողվի «Բավարիային» համոզել բաժանվել լեհից: Ըստ աղբյուրի, «Դեղին սուզանավը» պատրաստ է վաճառել հարձակվողին 40 միլիոն եվրոյով։