Պաուլու Ֆոնսեկան առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ֆրանսիական «Լիլում»՝ տեղեկացնում է RMC Sport-ը:
Աղբյուրի հավաստմամբ՝ Ֆոնսեկան մոտ է ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Ֆոնսեկան ցանկանում է աշխատել Եվրոպայում, այդ պատճառով արդեն մի քանի անգամ մերժել է Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ակումբների առաջարկները։
Ֆոնսեկայի գլխավորած վերջին թիմը եղել է իտալական «Ռոման», որտեղից նա հեռացել է 2021 թվականի ամռանը։