Ռենատու Սանչեսը կտեղափոխվի Իտալիա

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Միլանը» պայմանավորվել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կնքման շուրջ։

Այժմ անհրաժեշտ է, որ ակումբները պայմանավորվեն տրանսֆերի գումարի շուրջ։

24-ամյա պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

2021/22 մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։