Մատիաս Վեսինոն, ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մատիաս Վեսինոն կարող է տեղափոխվել «Վալենսիա», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Ջենարո Գատուզոն, ով մոտ ապագայում կգլխավորի իսպանական ակումբը, 30-ամյա ուրուգվայցուն դիտարկում է որպես պաշտպանությունն ուժեղացնելու հիմնական տարբերակ։

Վեսինոն ակումբից ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա հուլիսի սկզբին՝ ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը  անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։