Անտոնիո Կոնտեն ցանկանում է «Թոթենհեմում» տեսնել «Ինտերի» պաշտպանին

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հայտնվել է «Թոթենհեմի» թիրախում։

Ինչպես հայտնում է SkySports-ը, լոնդոնցիներն արդեն բանակցություններ են վարում միլանյան ակումբի հետ ձմռանը տրանսֆերը ավարտելու համար։

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով նախկինում պաշտպանի հետ աշխատել է «Ինտերում», անձամբ է ցանկանում թիմում տեսնել Բաստոնիին։