«Բարսելոնան» վստահ է կիսապաշտպան Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ նոր համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» հրաժարվել է 17-ամյա իսպանացուն ձեռք բերելու մտքից։
Գավին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Գավիի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։