«Բարսելոնան» որոշել է թե ում ձեռք կբերի, եթե չկարողանա ձեռք բերել «Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյային:
Ինչպես հաղորդում է As-ը, այդ դեպքում կատալոնական ակումբի ղեկավարությունը տրանսֆերային հիմնական թիրախ է համարում Անխել Դի Մարիային, ով ներկայումս ազատ գործակալ է։
34-ամյա արգենտինացին նույնպես դեմ չէ Իսպանիա տեղափոխվելուն։
Անխել Դի Մարիան նախորդ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: