Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար պայքարում 2 հավակնորդ կա

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի միլանյան ակումբը, հայտնում է El Aire Libre-ն։

Նշվում է, որ «ներաձուրիները» փորձում են ազատվել չիլիացի ֆուտբոլիստից՝ փորձելով նրա համար նոր թիմ գտնել։ «Ինտերը» մոտ օրերս կհանդիպի հարձակվողի գործակալի հետ՝ պայմանավորվելու գործակցության խզման շուրջ։

33-ամյա ֆուտբոլիստի համար կպայքարի 2 ակումբ՝ «Սևիլիան» և «Գալաթասարայը»։ Դրանք այն թիմերն են, որոնք կկարողանան բավարարել հարձակվողի ֆինանսական պահանջները։ Եթե ​​«Ինտերը» համաձայնության չգա այդ ակումբների հետ, ապա Սանչեսի հետ պայմանագիրը կխզվի։