«Մանչեսթեր Սիթին» այս ամռանը հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» վինգեր Բուկայո Սակայի նկատմամբ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Անգլիացի ֆուտբոլիստը դեռ 2 տարվա պայմանագիր ունի «Արսենալի» հետ, և գործարքը ներառում է անհրաժեշտության դեպքում համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու օպցիա: Ընդ որում՝ «զինագործները» փորձում են նոր պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ավարտված մրցաշրջանում Սական Պրեմիեր Լիգայի բոլոր 38 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Քանզի «Արսենալը» կրկին չի կարողացել ՉԼ-ի ուղեգիր նվաճել, հավանականություն կա, որ վինգերը կարող է տեղափոխվել ավելի հավակնոտ ակումբ: