«Բարսելոնան» ծրագրում է աշխատավարձի շեմ սահմանել թիմի ֆուտբոլիստների համար

«Բարսելոնան» մտադիր է թիմի ֆուտբոլիստների համար աշխատավարձի շեմ սահմանել, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստների եկամուտների սահմանափակման նախաձեռնողը կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան է: Վերջինս ցանկանում է, որպեսզի «Բարսելոնայի» ֆուտբոլիստները տարեկան վաստակեն ոչ ավելի, քան 10 միլիոն եվրո: Ֆուտբոլիստներն արդեն համաձայնել են ակումբի ղեկավարի առաջարկին։

Նշվում է նաև, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնա» տեղափոխվելու դեպքում կվաստակի տարեկան 9 միլիոն եվրո։